Այս նախագիծը իրականացվում է Ադրբեջանում և Հայաստանում՝ Բաքվի մամուլի ակումբի և Երևանի մամուլի ակումբի համատեղ ջանքերով ՝ «Կաթոլիկ օգնության ծառայության» օժանդակությամբ։ ԵՄԱ-ն և ԲՄԱ-ն միմյանց և Հարավային Կովկասում այլ գործընկեր կազմակերպությունների հետ վաղեմի գործընկերային հարաբերություններ ունեն։ Կազմակերպությունները ակտիվորեն մասնակցում են Հարավային Կովկասի տարբեր ինտեգրացիոն գործընթացներին և ձգտում են տարածաշրջանում անվստահության և քսենոֆոբիայի հաղթահարմանը՝ աջակցելով տարածաշրջանային համագործակցությանն ուղղված նախաձեռնություններին։
Բաքվի մամուլի ակումբը հիմնադրվել է 1998թ. մայիսին։ Նրա հիմանկան խնդիրներն են Ադրբեջանի անկախ և բազմակարծիք մամուլին աջակցելը, լրատվությունը ԶԼՄ-ներին հասանելի դարձնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը, ԶԼՄ-ների և լրատվության աղբյուրների միջև երկխոսության ամրապնդումը, լրագրողների մասնագիտական զարգացումը և այլն։
Երևանի մամուլի ակումբ
Հայաստան, Երևան 0002, Ղազար Փարպեցու փող. 9ԲՀեռ. (374 10) 53 00 67, 53 35 41, 53 76 62
Ֆաքս (374 10) 53 56 61
E-mail։ pressclub@ypc.amURL։ http։//www.ypc.am
Երևանի մամուլի ակումբը հիմնադրվել է 1995թ. հուլիսին։ Այն շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է լրագրողներին անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից։ ԵՄԱ-ի գործունեությունը ուղղված է Հայաստանի անկախ և պատասխանատու ԶԼՄ-ների կայացման համար պայմաններ ստեղծելուն, այդ թվում լրագրողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը և այլն։
Գրական փորձագիտարան - Գրողներն ընդդեմ բախումների նախագիծը կոչված է հաղթահարելու հակամարտող ժողովուրդների միջեւ առկա ատելությունը։ Դա չի նշանակում, թե կայքի ստեղծագործություններն արտացոլում են բուն ռազմական եւ քաղաքական հակամարտությունը, որն ատելության աղբյուրն է: Ավելին. կայքը չունի գաղափարական կամ բովանդակային որեւէ սահմանափակում: «Ադրբեջանցիները (հայերը) լավ գրականություն ունեն». ընթեցողների այսպիսի արձագանքը գլխավոր արդյունքն է, որին կարող է ձգտել կայքը: Քանի որ այն կարող է ժողովուրդների մեջ իրար հանդեպ փոխադարձ հարգանք ներշնչել, որը բախումները կարգավորելու լավագույն հիմքն է: Բացի այդ, գեղարվեստական գրականությունը, հատկապես` արձակը, ի հայտ է բերում այն ընդհանրությունները, որ կան հարեւան երկրների ներկայացուցիչների վարքի ու մտածողության մեջ, որը նույնպես կնպաստի կեղծ կարծրատիպերի և օտարացման հաղթահարմանը։
Հեղինակներին ընտրելիս կայքի գրական համակարգողները ջանացել են ընդգրկել ավագից մինչեւ երիտասարդ սերունդները, ավանդապաշտներին եւ նորարարներին: