http://www.litlab.org
home about partners terms and conditions
Armenian Azerbaijani English Russian

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՐԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ԱՄՍԱԳԻՐ

Այս Ինտերնետ-ամսագիրը ստեղծվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների  համատեղ նախագծի շրջանակներում՝ «Կաթոլիկ օգնության ծառայության» աջակցությամբ։ Այն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև երկխոսության օժանդակմանը՝ ադրբեջանցի և հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների թարգմանությունների, հրապարակումների և օն-լայն քննարկումների միջոցով։ «Գրողներն ընդդեմ հակամարտությունների-Գրական լաբորատորիան» ձեր ուշադրությանը կներկայացնի աշխատանքներ, որոնք, հուսով ենք, կնպաստեն փոխըմբռնմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս փորձնական նախագծի ընթացքում կայքում ներկայացվելու են հայ և ադրբեջանցի գրողների ստեղծագործություններ, սակայն հետագայում ներկայացված երկրների ցանկը կարող է ընդլայնվել։

Փոխադարձ թշնամանքի մեծացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև մշակութային երկխոսության համարյա թե լրիվ բացակայության պայմաններում մենք ձգտում ենք օգնել երկու երկրների հասարակություններին միմյանց հետ խոսել գրականության լեզվով։

Մենք հուսով ենք, որ այս նախաձեռնության շնորհիվ դուք ընթերցելու, մտորելու,   հայրենակիցների և այլ երկրներից կայք այցելողների հետ քննարկումներ անցկացնելու առիթներ  կունենաք։

Գրական փորձագիտարան - Գրողներն ընդդեմ բախումների նախագիծը կոչված է հաղթահարելու հակամարտող ժողովուրդների միջեւ առկա ատելությունը։ Դա չի նշանակում, թե կայքի ստեղծագործություններն արտացոլում են բուն ռազմական եւ քաղաքական հակամարտությունը, որն ատելության աղբյուրն է: Ավելին. կայքը չունի գաղափարական կամ բովանդակային որեւէ սահմանափակում: «Ադրբեջանցիները (հայերը) լավ գրականություն ունեն». ընթեցողների այսպիսի արձագանքը գլխավոր արդյունքն է, որին կարող է ձգտել կայքը: Քանի որ այն կարող է ժողովուրդների մեջ իրար հանդեպ փոխադարձ հարգանք ներշնչել, որը բախումները կարգավորելու լավագույն հիմքն է: Բացի այդ, գեղարվեստական գրականությունը, հատկապես` արձակը, ի հայտ է բերում այն ընդհանրությունները, որ կան հարեւան երկրների ներկայացուցիչների վարքի ու մտածողության մեջ, որը նույնպես կնպաստի կեղծ կարծրատիպերի և օտարացման հաղթահարմանը։

Հեղինակներին ընտրելիս կայքի գրական համակարգողները ջանացել են ընդգրկել ավագից մինչեւ երիտասարդ սերունդները, ավանդապաշտներին եւ նորարարներին:

home about partners terms and conditions
Forum